Հայաստանի կառավարությունը հաստատեց սեփական ծրագրի նախագիծը

28.04.2008, 12:12
Հայաստանի կառավարությունը  հաստատեց սեփական ծրագրի նախագիծը
Հայաստանի կառավարությունը  հաստատեց սեփական ծրագրի նախագիծը

Հայաստանի կառավարությունը երկուշաբթի  արտահերթ նիստի ընթացքում հաստատեց  սեփական ծրագիրը։

Համաձայն ծրագրի՝ կառավարությունը 2008-2012 թվականների ընթացքում ակնկալում է  համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ, ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ, տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով։

Ծրագրով նախատեսվում է աղքատության էական հաղթահարում` արդյունքում  ապահովելով  11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,

Ինչպես կառավարության նիստին հայտնեց Հայաստանի էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի  դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:

«Պետությունն ստանձնել է հետևյալ երեք հիմնարար առաքելությունները`երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում, հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորության ապահովում,օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում»,-նշեց նա։ --0-