Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. փորձագետ
Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Մելքոնյանի խոսքերով, Թուրքիայի կողմից արված վերջին մի քանի քայլերը, մասնավորապես, Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ընտրվելու և ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանին նշանակելու կապակցությամբ Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլի և արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի շնորհավորական հեռագրերը «սիրաշահելու» փորձ էին։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։
Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու գործընթացից, որի ժամանակ զոհվել է մոտ մեկուկես միլիոն հայ։ Դրանից բացի, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-