Վրաստանում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով

18.04.2008, 13:21
Վրաստանում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով
Վրաստանում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով

Շաբաթ Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն 1915-1923. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից և Երևանից» թեմայով միջազգային գիտաժողով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Գիտաժողովի ժամանակ ծրագրված են Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի պատմաբանների և քաղաքագետների ելույթներ», - նշեցին մամուլի ծառայությունից։

Մասնավորապես ելույթ կունենան Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորներԿետևան Կուտատելաձեն և Լելա Ջեջելավան, Պատմության ինտիստուտից Եկա Կվաչանտիրաձեն։

Գիտաժողովի հրավիրվածների թվում են Վրաստանի կառավարության և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, հոգևորականներ և մտավորականության ներկայացուցիչներ։ Միջոցառումը նվիրված է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 93-ամյա տարելիցին։

Գիտաժողովի կազմակերպիչն է Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-