Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը խնդրում է ավելորդ լուրեր չտարածել իր հնարավոր վարչապետության մասին
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը խնդրում է հանրապետության ԶԼՄ-ներին՝ չանդրադառնալ վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակմանը վերաբերող հարցին։
«Նախընտրում եմ այդ հարցերին չանդրադառնալ։ Ես սպառիչ պառասխան եմ տվել, և այն անփոփոխ է մնում։ Իմ կողմից ցանկացած ավելորդ խոսք հավելյալ մտածմունքների, մեկնաբանությունների և ենթադրությունների առիթ կդառնա»,- ասաց Սարգսյանը երկուշաբթի՝ պատասխանելով Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա՝ հնարավոր նշանակման վերաբերյալ հարցին։
Նախկինում տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել էր, որ նրա՝ վարչապետ նշանակվելու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն, և անձամբ իր հետ կառավարության ղեկավար նշանակվելու հարցը չի քննարկվել։ Նա նաև ավելացրեց, որ «նման հավակնություններ չունի»։
Ըստ հասարակության մեջ արծարվող լուրերի, Հայաստանի վարչապետի պաշտոնին հավակնում են երկրի մի քանի կուսակցական և անկուսակցական գործիչներ։
Մասնավորապես, վարչապետի պաշտոնի թեկնածուներ են նշվում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ Կարեն Կարապետյանը, Հայաստանի Կենտորնական բանկի նախագահ, անկուսակցական Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն, անկուսակցական Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Զախարյանը։
ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին ընտրվել է Հայաստանի նախագահ, նրա երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: --0--