Հայաստանում 2009 թ. գրքի և գրականության տարի կհայտարարվի

28.03.2008, 14:57
Հայաստանում 2009 թ. գրքի և գրականության տարի կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009 թ. գրքի և գրականության տարի կհայտարարվի, ուրբաթ Երևանում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

«Ես առաջարկում եմ հաջորդ տարին գրքի և գրականության տարի հայտարարել», - ասաց Անանյանը։

Միության նախագահի կարծիքով, նման քայլը կարող է դառնալ երկրում ստեղծված իրավիճակի յուրօրինակ լուծում։

«Վերջին ժամանակներս երիտասարդ սերնդի՝ դպրոցականների և ուսանողների մոտ ընթերցանության անկում է նկատվում, ինչպես նաև մանկավարժներն ու ծնողները ևս դադարել են կարդալ», - ավելացրեց Անանյանը։

Այդ համատեքստում Միության նախագահը ավելացրեց, որ գրահրատարակչությանը և գրականության բնագավառին պետական աջակցություն է հարկավոր։ «Այս բնագավառում մի շարք խնդիրների կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», - ասաց Անանյանը։

Այդ խնդիրների թվում նա նշեց պետական անբավարար ֆինանսավորումը, ինչպես նաև երկրում գրախանութների քիչ քանակությունը։-0-