Մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում տեղի է ունեցել չորս երկրաշարժ

27.03.2008, 16:52

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ.-ի մարտի 20-ից մինչև 26-ը Հայաստանի սեյսմիկ կայանները 3 բալ և ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ են գրանցել Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, մարտի 22-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում։ Հաջորդ օրը Թուրքիայում՝ Կարս քաղաքից 15 կմ դեպի հյուսիս գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Նույն օրն Իրանի տարածքում, Քալքալ քաղաքից 28 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Մարտի 24-ին 4 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Վան քաղաքից 75 կմ դեպի հարավ-արևելք:

«Հաշվետու շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։-0-