Երևանում անկարգությունների ժամանակ տուժած ութ մարդ մնում է հիվանդանոցում. առողջապահության նախարարություն

25.03.2008, 17:07
Երևանում անկարգությունների ժամանակ տուժած ութ մարդ մնում է հիվանդանոցում. առողջապահության նախարարություն
Երևանում անկարգությունների ժամանակ տուժած ութ մարդ մնում է հիվանդանոցում. առողջապահության նախարարություն

Երեքշաբթի օրվա տվյալների համաձայն՝ Երևանում մարտի 1-2-ին անկարգությունների հետևանքով տուժած ութ մարդ մնում է մայրաքաղաքի հիվանդանոցներում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների

ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ անկարգությունների հետևանքով հրազենային և բեկորային վնասվածքներից զոհվել է յոթ քաղաքացի և ոստիկանության մեջ աշխատակից, վնասվածքներ է ստացել շուրջ 265 մարդ, այդ թվում նաև 210 ոստիկան։ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ բուժօգնության համար Երևանի հիվանդանոցներ է դիմել ընդհանուր առմամբ 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայող։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, Երևանի հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում մեկ զինծառայող, ոստիկանության մեկ աշխատակից և վեց քաղաքացի։

«Տուժած զինծառայողները և քաղաքացին դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում», - տեղեկացրեց մամուլի ծառայության աշխատակիցը։-0-