ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին մտադիր չէ երկարացնել արտակարգ դրությունը Երևանում. մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին մտադիր չէ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Երևանում որևէ ժամկետով, հաղորդեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։
«Սակայն մինչև արտակարգ դրության ժամկետի լրանալը դեռևս մի քանի օր կա, և հնարավոր է, որ երկրի ղեկավարը դեռ կասի իր խոսքը»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սողոմոնյանը։
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների (որում հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը) դեմ բողոքող ընդդիմության ակցիաների կապակցությամբ Հայաստանի նախագահը 2008 թվականի մարտի 1-ից որոշում է կայացրել՝ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։
Մարտի 10-ին ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։ Բացի այդ, մարտի 13-ից պետության ղեկավարը նաև ԶԼՄ-ների գործունեության որոշ սահմանափակումներ է հանել։
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահին Երևանում արտակարգ դրության ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Մենք գոհ ենք բնակչությության կողմից հասարակական ըմբռնմամ մակարդակից, ինչն ակնհայտ դարձավ արտակարգ դրության գործունեության ժամանակահատվածում»,- ասաց Սողոմոնյանը։--0—

