Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ ապագա ունեն. վարչապետ

07.03.2008, 14:00
Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ ապագա ունեն. վարչապետ
Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ ապագա ունեն. վարչապետ

Հայ-ռուսական հարաբերությունները   հարուստ ապագա ունեն, «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում  հայտարարել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն հարուստ անցյալ, շատ լավ ներկա, և, համոզված եմ, հարուստ ապագա։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որը վերջին 5-7 տարիների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մի քանի անգամ», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում հիմնական ներդրողն է։ «Արտասահմանյան գործընկերների կողմից մեր պետություն ներդրված յուրաքանչյուր երեք դոլարից մեկը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսաստանի բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում։ Հայտնի ռուսական ընկերություններն աշխատում են մեր պետության ամենաբազմազան բնագավառներում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ քաղաքականության բնագավառում երկկողմ հարաբերությունները ևս գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ «Դրանք ռազմավարական գործընկերության բնույթ են կրում, ինչը համապատասխանում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի շահերին։ Սա փոխշահավետ համագործակցություն է», - ընդգծել է Սարգսյանը։

Խոսելով այն մասին, թե նրան ինչը դուր չի գալիս հայ-ռուսական հարաբերություններում, վարչապետն ասել է, որ գոյություն ունի դրանց զարգացման ներուժ ոչ միայն քաղաքականության և տնտեսության բնագավառներում, այլ նաև այլ բնագավառներում, օրինակ, կրթության և մշակույթի բնագավառներում։ «Այս ներուժը դեռևս մնում է անիրագործելի», - նշել է Սարգսյանը։-0-