Մեծ քաղաքականություն վերադառնալու մասին ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը հապճեպ էր. ռուս փորձագետ
Մեծ քաղաքականություն վերադառնալու մասին ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը հապճեպ էր, կարծում է «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։
«Մեծ քաղաքականություն վերադառնալու մասին ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը հապճեպ է և չեմ կարծում, որ նրան հաջողություն է սպասվում», - նախօրեին հայտարարել է նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Նիկոնովի խոսքերով, քաղաքականության մեջ երկու անգամ միևնույն գետը մտնելու փորձը ծայրահեղ դեպքում է հաջողվում։
«Կան եզակի քաղաքական գործիչներ, որոնց դա կհաջողվի։ Եթե մենք վերցնենք վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի և այլ երկրների փորձը, ապա նման հաջող փորձ չի եղել», - ասել է նա։
Այսպես, Նիկոնովի խոսքերով, քաղաքականություն վերադառնալ փորձել է Գորբաչյովը և դա վերածվել է աղետի, քանի որ ընտրություններին նա չի հավաքել նույնիսկ 1 տոկոս։
«Եթե Ռուսաստանի մեկ այլ նախագահ Բորիս Ելցինը փորձեր վերադառնալ քաղաքականություն, ապա նա էլ կպարտվեր։ Երկրի վերապրած շատ բարդ շրջանների ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցրած մարդիկ, որոնց անունները ասոցացվում են շատ բարդ իրավիճակի՝ աղքատության, էմոցիոնալ ոչնչացման հետ, նրանք իհարկե չունեն ոչ մի հնարավորություն», - ասել է նա։
1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։
Գրեթե 10 տարի լռությունից հետո՝ անցած տարվա հոկտեմբերին նախկին նախագահը հայտարարել է 2008 թ.-ի նախագահական ընտրություներին իր թեկնածության առաջադրման մասին։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։-0-