2009 թ.-ին ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Հայաստանին տրամադրել 24 մլն դոլար

06.02.2008, 11:47
2009 թ.-ին ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Հայաստանին տրամադրել 24 մլն դոլար
2009 թ.-ին ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Հայաստանին տրամադրել 24 մլն դոլար

2009 թ.-ին ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Հայաստանին տրամադրել 24 մլն դոլարի տնտեսական օգնություն, ինչը մինչ օրս վարչակազմի առաջարկած ամենափոքր չափն է:

 Ինչպես երեշքաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական համագումարից (ААА), սա 34 մլն դոլարով քիչ է նախորդ տարի Կոնգրեսի հաստատած օգնության չափից, և 11 մլն դոլարով քիչ է 2008 ֆինանսական տարում վարչակազմի առաջարկած օգնության չափից:

«Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանը մեկուսացնելու շարունակվող փորձերը, Ամերիկայի հայկական համագումարը իր անհամաձայնությունն է հայտնել վարչակազմի 2009 ֆինանսական տարվա առաջարկած բյուջեին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ինչպես նախորդ տարիներին, վարչակազմի առաջարկած բյուջեի տարբերակում նախատեսվում է անհավասար չափերի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին ու Հայաստանին: Բյուջեի ծախսերի մասով առաջարկվում է 3 մլն դոլարի օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) հատկացնել յուրաքանչյուր երկրին, սակայն Ադրբեջանին նախատեսվում է 600,000  դոլարով ավելի օգնություն հատկացնել, քան Հայաստանին (300,000  դոլար)` միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ծրագրեր իրականացնելու համար:

Բյուջեի ներկայացման ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ բյուջեում, ուր նախատեսվում է 39 միլիարդ դոլարից ավելի տրամադրել միջազգային հատկացումների գծով, Հայաստանին 24 մլն դոլարի հատկացնելը չափազանց անհամաչափ բաշխում է:

«Հայաստանին հատկացվող օգնության չափը նվազեցնելու փոխարեն կոչ ենք անում վարչակազմին աշխատել Կոնգրեսի հետ` դադարեցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի երկակի շրջափակումը», - ասել է նա։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջո Նոլենբերգն իր հերթին նշել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, և «մենք հստակորեն չպետք է ավելի մեծ չափի օգնություն տրամադրենք նրան, քան Հայաստանին»։-0-