Ադրբեջանը Հայաստանին կհանձնի գերի զինծառայողին

24.01.2008, 14:43
Ադրբեջանը Հայաստանին կհանձնի գերի զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը ուրբաթ հանձնելու է գերված հայ զինծառայողին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական կողմից գերված ՀՀ ԶՈՒ զինծառայող Համբարձում Ասատրյանի հանձնումը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 13.00-ին՝ երկու երկրների Զինված ուժերի շփման գծի Իջևան-Ղազախ հատվածում։ 

Հայ զինծառայող Համբարձում Ասատրյանը ադրբեջանական գերության մեջ է գտնվում 2007թ. օգոստոսի 4-ից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները սկիզբ են առել 1988թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1992 թվականից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան։--0—