ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) և Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան):
«Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին տեղեկություններ հաղորդեցին Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին և կիսեցին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումից ստացված տպավորությունները»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Զրուցակիցները նաև քննարկել էն բանակցություններին սեղանին դրված փաստաթղթի կողմերի միջև չհամաձայնեցված հարցերը:
Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-