Հայաստանի գալիք նախագահական ընտրություններն ավելի արդար կլինեն, քան նախորդները
Հայաստանի գալիք նախագահական ընտրություններն ավելի արդար կլինեն, քան նախորդները, հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար, «Ագային պետություն» կուսակցության առաջնորդ Սամվել Շահինյանը։
Նրա խոսքերով, իշխանությունները վախենում են, որ ընտրությունների հերթական կեղծիքը կարող է հանգեցնել երկրի փլուզման, այլ պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքական արհամարհանքի։
«Կեղծիքների միջոցով իշխանության եկած մարդիկ չեն կարող բանակցությունների սեղանի շուրջ նստել խոշոր պետությունների հետ։ Այսօր Հայաստանի իշխանությունները գիտակցում են դա և այս անգամ արդեն չեն կարող հաշվի չառնել միջազգային հանրության կարծիքը», - ասաց Շահինյանը։
Միաժամանակ նա նշեց, որ ընտրությունների ընթացքում խախտումների ամբողջովին բացակայությունից հազիվ թե հնարավոր լինի խուսափել։
Գալիք նախագահական ընտրություններին «Ազգային-ժողովրդավարական միության» առաջնորդ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը սատարելու մասին հայտարարել են Հայաստանի մի քանի քաղաքական կուսակցություններ, մասնավորապես, «Ազգային ժողովրդավարական» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Ազգային պետությունը» և «Ազգային ժողովրդավարական միությունը»։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-