Նախագահական ընտրությունները պետք է դառնան հերթական քայլը` Հայաստանում ժողովրդավարական պետություն ձևավորելու ճանապարհին. ամերիկացի դիվանագետ

17.12.2007, 18:50
Նախագահական ընտրությունները պետք է դառնան հերթական քայլը` Հայաստանում ժողովրդավարական պետություն ձևավորելու ճանապարհին. ամերիկացի դիվանագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը հույս ունի, որ նախագահական ընտրությունները կդառնան հերթական քայլը՝ Հայաստանում ժողովրդավարական պետություն ձևավորելու ճանապարհին։

«Մենք նման զարգացումներ ենք ակնկալում՝ հիմնվելով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վրա»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Փենինգտոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը, ինչպես և միջազգային հանրության մյուս երկրները, ողջունում է Հայաստանի իշխանությունների ցանկացած գործողություն՝ ուղղված հանրապետությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելուն։

 «2007թ. մայիսին Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մենք համարում ենք քայլ՝ ժողովրդավարական պետության  կայացման ճանապարհին»,- պարզաբանեց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ --0—