Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներին պետք է որպես սեփականություն տրվեն Հայաստանի այն հանրակացարանները, որտեղ նրանք բնակվում են. վարչապետ

06.12.2007, 17:56
Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներին պետք է որպես սեփականություն տրվեն Հայաստանի այն հանրակացարանները, որտեղ նրանք բնակվում են. վարչապետ

Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներին պետք է որպես սեփականություն տրվեն Հայաստանի այն հանրակացարանները, որտեղ նրանք բնակվում են։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Բոլոր այն կացարանները, որոնցում փախստականներ են ապրոմ, և այդ կացարանները վթարային չեն, պետք է սեփականաշնորհվեն, մարդկանց տրվեն սեփականության վկայականներ»,- ասաց վարչապետը։

Նիստում որոշում է ընդունվել Ադրբեջանից բռագաղթած հայ փախստականներին հանձնել Նորքի այգիներ և Շիրակի փողոցում գտնվող՝ նրանց կողմից զբաղեցված մի շարք հանրակացարաններ։

Կառավարության որոշմամբ հաստատվել է, որ փախստականները, որպես ընդհանուր սեփականության մասնաբաժին, ստանում են նաև այն հողամասերը, որտեղ տեղակայված են փոխանցված շինությունները։

Միգրացիայի գործակալության տվյալներով, 1988-1992թթ. Ադրբեջանից ավելի քան 360 հազ. փախստական է եկել Հայաստան, ևս 140 հազարը գաղթել են ԱՊՀ երկրներ։

Այսօրվա դրությամբ 80 հազար փախստականներ, չափահաս դառնալուն պես, ստացել են Հայաստանի քաղաքացիություն։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով, ևս շուրջ 120 հազ. հայ փախստականներ քաղաքացիություն են ստացել այլ երկրներում։--0—