Պատգամավորը կարծում է, որ վաղ է խոսել ԵՄ Հայաստանի անդամակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեռևս վաղ է խոսել այն մասին, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրամիությանը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ն խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ «Լեհաստանի եվրաինտեգրման փորձը և դասեր՝ Հարավային Կովկասի երկրների համար» համաժողովի ժամանակ։
«Այսօր մենք պատրաստ չենք Եվրամիություն մտնել։ Դա հնարավոր կլինի միայն 10 կամ 15 տարի անց, երբ մենք ի վիճակի կլինենք ԵՄ-ն հետ խոսել ավելի հավասար պայմաններում»,- ասաց Աշոտյանը։
Միաժամանակ, նա կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու մասին պաշտոնական խոսակցությունը կարելի է սկսել եվրաինտեգրման ցանկացած փուլում։
«Այս հարցը բարձրացնելու համար բավական կլինի համապատասխան օիրնագիծը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, բայց այսօր չարժե սեփական գործողությունները սահմանափակել այդքան հեռու գնացող նպատակներով»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, 10 տարի անց շատ բան կարող է փոխվել ոչ միայն Հայաստանում, այլև ԵՄ կառույցում, և հիմա անհայտ է, թե արդյոք այդ ժամանակ Հայաստանը ցանկություն կունենա այս կառույցի մասը դառնալ, թե ոչ։
«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք չպետք է պահանջենք կամ զոհենք ինչ-որ բան։ Այս հարցում մեզ համար գլխավորը՝ եվրոպական արժեքների յուրացումն է։ Եթե դրա հետ մեկտեղ տեղի կունենան նաև ԵՄ մտնելու ուղղությամբ տարվող քաղաքական գործընթացներ՝ շատ լավ, իսկ եթե ոչ՝ մենք կարող ենք ԵՄ-ի հետ համագործակցել այնպես, ինչպես, օրինակ, Շվեյցարիան»,- ասաց Աշոտյանը։
Միաժամանակ, նա նշեց, որ այսօր ԵՄ-ը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, ինչպես արտահանման և ներմուծման առումով, այնպես էլ միջազգային ներդրումների ծավալներով։
«Լեհաստանի եվրաինտեգրման փորձը և դասեր՝ Հարավային Կովկասի երկրների համար» համաժողովը կազմակերպել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագորկածցության վերլուծական կենտրոնը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ։ --0—