Երևանում տեղի կունենա «Կլիմայական փոփոխությունների դեմ» զեկույցի շնորհանդեսը

27.11.2007, 18:21
Երևանում տեղի կունենա «Կլիմայական փոփոխությունների դեմ» զեկույցի շնորհանդեսը
Երևանում տեղի կունենա «Կլիմայական փոփոխությունների դեմ» զեկույցի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում՝ նոյեմբերի 28-ին տեղի կունենա մարդկային զարգացման «Կլիմայական փոփոխությունների դեմ. մարդկային համերաշխությունը կործանվող աշխարհում» զեկույցի շնորհանդեսը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին UNDP երևանյան ներկայացուցչությունից, զեկույցը, մասնավորապես, նվիրված է մոլորակի օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հարցերին, նրա կործանարար հետևանքներին և հիմնախնդրի լուծմանն ուղղված միջոցներին։

«Զեկույցում բերված եզրակացությունները արտացոլում են մարդկային զարգացման ցուցանիշը, որը մշակվել է յուրաքանչյուր երկրում մարդկային զարգացման միջին մակարդակի երկարատև գործընթացին երեք հիմնական տարրերով գնահատական տալու համար՝ երկար և առողջ կյանք, գիտելիքների հասանելիություն, կյանքի ընդունելի մակարդակ։

Շնորհանդեսին մասնակցելու են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։ --0—