ՀՀ կառավարությունը երկարացրել է ամանորի տոնական օրերը

23.11.2007, 19:28
ՀՀ կառավարությունը երկարացրել է ամանորի տոնական օրերը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը երկարացրել է ամանորի տոնական օրերը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համապատասխան, ինչպես նաև ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, 2008թ. հունվարի 3-ի (հինգշաբթի) և 4-ի (ուրբաթ) աշխատանքային օրերը տեղափոխվել են 2007թ. դեկտեմբերի 29-ի և 2008թ. հունվարի 12-ի շաբաթ օրերը՝ համապատասխանաբար։ --0—