Հայաստանում տեղի է ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի շնորհանդեսը

22.11.2007, 15:04
Հայաստանում տեղի է ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի շնորհանդեսը

Հինգշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ուենցել թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի շնորհանդեսը։

 Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ձյունիկ Աղաջանյանը, ծրագրի նապատակը տարածաշրջանում համագործակցություն հաստատումն է՝ այս իրողության դեմ պայքարի շրջականերում։

«Հայաստանում թրաֆիքինգի դեպքերն այդքան էլ շատ չեն, սակայն այս իրողությունը պետք է գոյություն չունենա մեր երկրում», - ասաց Աղաջանյանը։

Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն (ՄՔԶՄԿ) Գոդֆրեդ Զերքերն իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել թրաֆիքինգի դեպքերին առնչվող տեղեկատվության միջազգային փոխանակման համակարգ։

«Մեր նպատակն է՝ ուսումնասիրել խնդրի էությունը, սահմանել թրաֆիքինգին ենթրակված մարդկանց կատեգորիան, հավաքել թրաֆիքինգի զոհերի մասին հնարավոր բոլոր տեղեկությունները և հասկանալ այդ իրավիճակում գտնվելու նրանց պատճառները», - ասաց Զերքերը։

Նա նաև նշեց, որ ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է անցկացնել իրավապահ մարմինների այս հարցում իրազեկության բարձրացման դասընթացներ և իրականացնել աշխատանքի տեղավորման գործակալությունների, գործատուների և արհմիությունների աշխատանքների մոնիտորինգ։

Թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագիրը իրագործվում է Եվրոհանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ-ի, Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի, ինչպես նաև Աշխատանքի համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Ծրագրի իրականցման համար տրամադրված գումարը կազմում է 1,785 միլիոն եվրո։

2007 թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է թրաֆիքինգի 27 դեպք։ Յուրաքանչյուր տարի աշխարհում արձանագրվում է աշխատանքային շահագործման 12,3 միլիոն դեպք, ինչը հանցախմբերին բերում է 32 միլիարդ դոլարի ամենամյա եկամուտ։-0-