Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն այցելեց Մատենադարան

13.11.2007, 19:20
Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն այցելեց Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասն այցելեց «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտ, որտեղ ծանոթացավ այնտեղ պահվող ձեռագրերին։

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը լիտվացի նախարարին նվիրեց Կիլիկիայի հայկական թագավորության մանրանկարչությանը նվիրված  հետազոտությունների ալբոմ։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Մատենադարան այցից հետո Օլեկասը գրառում է կատարել ինստիտուտի Հուշամատյանում, որտեղ շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ հայկական ազգային և համաշխարհային գրավոր պատմության պահպանության համար։

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել երկուշաբթի։

Մատենադարանը հիմնադրվել է 1957թ.-ին։ Այնտեղ պահվում են շուրջ 17 հազ. ձեռագրեր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության վերաբերյալ՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։—0--