Երևանում կգտնվի ԱՊՀ երկրների թարգմանիչների միության գրասենյակը

10.10.2007, 20:05
Երևանում կգտնվի ԱՊՀ երկրների թարգմանիչների միության գրասենյակը

Երևանում կգտնվի ԱՊՀ երկրների թարգմանիչների միության գրասենյակը։

Ինչպես չորեքշաբթի Երևանում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ-ին կից ռուսական միջազգային գիտական և մշակութային համագործակցության կենտրոնի (Ռոսզառուբեժցենտր) հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը, ԱՊՀ թարգմանիչների միության ստեղծման և Երևանում միության գրասենյակի հիմնադրման մասին որոշումն ընդունվել է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի նիստում։

«Երևանում շատ են գեղարվեստական գրականության թարգմանիչները, որոնք կարող են միանալ այդ կազմակերպության աշխատանքին»,-ասաց նա։

ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի նիստը տեղի ունեցավ  Երևանում՝ 2007թ. հոկտեմբերի 3-ին։

Բացի այդ, հոկտեմբերի 3-5-ը Հայաստանում անցկացվեց «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ»՝ ԱՊՀ և բալթյան երկրների համաժողովը, որը կազմակերպել էր ԱՊՀ կազմկոմիտեն, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամը, Հայաստանի մշակույթի նախարարությունը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միությունը։--0—