Հայաստանի Կոմկուսը նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում կկողմնորոշվի նոյեմբերին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի Կումկուսը երկրում նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը կորոշի կուսակցության՝ նոյեմբերին կյանալիք համագումարում։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
«Կոմկուսը սթափ է գնահատում իրավիճակը երկրում, մասնակցության ձևաչափը կորոշենք նոյեմբերին։ Բայց կարելի է վստահաբար ասել, որ Կոմկուսն իր ներդրումը կունենա նախընտրական գործընթացներում»,-ասաց նա։
Թովմասյանը նկատեց, որ սեփական թեկնածու չառաջադրելու դեպքում Կոմկուսը, միանշանակ, չի աջակցի նախագահական պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին։ Նա ընգծեց, որ ՀԿԿ-ն ներկայումս չի տեսնում «արժանի թեկնածուներ»։
Հայաստանի կոմկուսը հիմնադրվել է 1991թ.-ին։ Ներկայումս կուսակցության անդամների քանակը հասնում է 20 հազարի։ Կուսակցությունն ունի տպագիր մարմիններ՝ «Հայաստանի կումունիստ» և «Հայաստանի «Պրավդա» թերթերը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
Հայաստանում նախագահական ընտրություները կանցկացվեն 2008թ.-ին։ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին արդեն հայտարարել են վարչապետ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը։--0--