ՀԱՊԿ-ն մեծ նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար. ՀՀ վարչապետ

25.09.2007, 18:51
ՀԱՊԿ-ն մեծ նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ-ն մեծ նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար, երեքշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը մեր անվտանգության շատ կարևոր բաղադրիչն է»,- ասաց նա։

Նրա խոսքերով, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել ՀԱՊԿ դերի մեծացմանը և Կազմակերպության շրջանակներում կառուցողական երկխոսություն է վարել։ «Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Հայաստանն իրեն պահել է պասիվ և ոչ կոնստրուկտիվ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հեռանկարները  Հայաստանի համար անսահմանափակ են։--0—