Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը իջել է վեց կետով և ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 87-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը իջել է վեց կետով և ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 87-րդ տեղը։
Ինչպես ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հայկական թիմի հաշվին գրանցվել է 393 միավոր՝ 2007թ. օգոստոսի 396-ի դիմաց։
ՖԻՖԱ-ի վարկանիշի համաձայն, Վրաստանի թիմը իջել է մեկ կետով և 327 միավորով գտնվում է 104-րդ հորիզոնականում։ Ադրբեջանի ֆուտբոլիստները զիջել են դիրքերը ութ կետով և 287 միավորով զբաղեցնում են 115-րդ տեղը։
ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջատարների տասնյակը (2007թ. սեպտեմբերի դրությամբ) հետևյալ տեսքն ունի.
1. Իտալիա (1488 միավոր)
2. Արգենտինա (1451)
3. Բրազիլիա (1444)
4. Գերմանիա (1330)
5. Նիդեռլանդներ (1246)
6. Ֆրանսիա (1220)
7. Իսպանիա (1178)
8. Պորտուգալիա (1165)
9. Անգլիա (1165)
10. Խորվաթիա (1151)
Ֆուտբոլի միջազգային ցանկում, ընդհանուր առմամբ, ընդգրկված են 199 երկրների հավաքականներ։ --0—