Հայաստանի հանրային ռադիոյի եթերում երաժտության 90%-ը հայերեն կլինի

03.09.2007, 20:05
Հայաստանի հանրային ռադիոյի եթերում երաժտության 90%-ը հայերեն կլինի

Հայաստանի հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող երգերի 90%-ը լինելու է հայերեն, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը։

Նրա խոսքերով, մոտակա ամիսների ընթացքում օտարալեզու երգերի թիվը եթերում հասցվելու է նվազագույնի։

«Մնացած 10%-ի մեջ արտասահմանյան երգերից բացի մտնելու է նաև դասական երաժշտությունը, անկախ այն բանից, հեղինակը հայ է, թե՝ ոչ»,-ասաց Ամիրյանը։

Նա նշեց, որ ապագայում ծրագրում ընդգրկվելու են ոչ թե պարզապես հայկական, այլ իսկապես հայկական երգերը։

«Այսօր չափազանց քիչ են «հայկական երգերը», և հայալեզու ոչ բոլոր երգերը կարելի է այդպիսին համարել։ Մենք, որպես հանրային ռադիո, պետք է աջակցենք մեր երաժիշտներին, և աջակցենք ազգային երաժշտության զարգացմանը»,-նկատեց Ամիրյանը։–0-