2007 թ.-ին Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 43 աշխատակից ենթարկվել է վարչական տույժի
30.08.2007,
14:38
2007 թ.-ին Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 43 աշխատակից ենթարկվել է վարչական տույժի
Հայաստանում 2007 թ.-ին Ճանապարհային ոստիկանության 43 աշխատակից ենթարկվել է վարչական տույժի՝ տարբեր բնույթի խախտումների համար։
Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը։
«2007 թ.-ին Ճանապարհային ոստիկանության 43 աշխատակից ենթարկվել է վարչական տույժի՝ տարբեր բնույթի բացթողումների համար։ Նրանցից ինը հեռացվել են աշխատանքից», - նշեց Հ. Սարգսյանը։-0-