Իրանի փոխնախագահը շաբաթ կայցելի Հայաստան
17.08.2007,
17:03
Իրանի փոխնախագահը շաբաթ կայցելի Հայաստան
Իրանի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի կազմակերպության նախագահ Մոհամադ Ալիաբադին (Mohammad Aliabadi) շաբաթ կայցելի Հայաստան, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Այցի շրջանակներում նախատասված են Ալիաբադիի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։
Այցի ընթացքում Իրանի փոխնախագահը կմասնակցի 4-րդ Համահայկական խաղերի բացման արարողությանը, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում։--0—