ՀՀ կառավարությունը հաստատել է լողամիջոցներից օգտվելու կանոնները

09.08.2007, 17:28
ՀՀ կառավարությունը հաստատել է լողամիջոցներից օգտվելու կանոնները
ՀՀ կառավարությունը հաստատել է լողամիջոցներից օգտվելու կանոնները

ՀՀ կառավարությունը հինգշաբթիի նիստում հաստատել է ջրային տարածքներում լողամիջոցներից օգտվելու կանները,  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի տարածքային կառավարման և բնության պահպանության նախարարներին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել լողամիջոցների կայանման, մարզական միջոցառումների անցկացման, ցամաքային և ջրային տարածությունների տարատեղությունը (վայրը, երկարությունը, լայնությունը), ինչպես նաև տեխնիկական միջոցներով դրանց կահավորման կարգը։

Հայաստանի ոստիկանապետին, բնապահպանության, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, առևտրի և տնտեսական զարգացման նախարարների հետ համատեղ հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել «ՀՀ ջրային տարածքներում երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում լրացումեր կատարելու մասին» օրենքների նախագծեր։

Ոստիկանապետին երկու օր ժամկետ է տրվել՝  արված առաջարկությունները հաշվի առնելով՝ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և լրամշակելու համար։ --0—