ՄԱԿ ԱԽ-ն մտադիր է ուրբաթ վերջնականապես հստակեցնել Կոսովոյի կարգավիճակի բանաձևի մասին դիրքորոշումները
Արմենիա/. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհավաքվի ուրբաթ, որպեսզի վերջնականապես հստակեցնի այն բանաձևի մասին դիրքորոշումները, որով առաջարկվում է Կոսովոյին անկախության կարգավիճակ տալ՝ հակառակ Սերբիայի բողոքի։
Արևմտյան դիվանագետները հասկացնում են, որ եթե Ռուսաստանը կրկին կհաստատի Մարտի Ախտիսաարիի ծրագրի վրա վետո դնելու իր մտադրությունը, որն ընկած է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մշակած փաստաթղթի հիմքում, ապա Կոսովոյի հարցը կլուծվի ՄԱԿ-ի շրջանակներից դուրս, իսկ բանաձևը ընդհանրապես կարող է ետ կանչվել՝ առանց քվեարկության։
Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ապրիորի այսպիսի սցենարը անվանեց նախկինում ընդունված 1244 բանաձևի խախտում։
Մեկնաբանելով իրենց դիրքորոշումները՝ ռուս քաղաքական գործիչներն ասում են, որ կոսովյան նախադեպը նոր խթան կդառնա՝ աշխարհի անջատողական ուժերի համար։
«Մեր աչքի առջև նոր պետությունների ստեղծման ընթացքը դուրս է գալիս ՄԱԿ-ի լիազորություններից։ Կոսովոն կդառնա ոչ վերջին նոր պետությունը աշխարհի քարտեզի վրա», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Դաշնության խորհրդի փոխնախագահ Միխայիլ Նիկոլաևը, որը գտնվում է ՄԱԿ-ի գրասենյակում։ --0—