Հայ շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը կմասնակցի Mainz Open Chess 960 շախմատային փառատոնին

17.07.2007, 17:09
Հայ շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը կմասնակցի Mainz Open Chess 960 շախմատային փառատոնին
Հայ շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը կմասնակցի Mainz Open Chess 960 շախմատային փառատոնին

Հայ շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը կմասնակցի Mainz Open Chess 960 միջազգային շախմատային հեղինակավոր փառատոնին, որը կանցկացվի օգոստոսի 15-20-ը Գերմանիայում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, այդ մրցույթին (որը նաև կոչում են «Ֆիշերի շախմատ») մասնակցելու իրավունքը Տիգրան Լ. Պետրոսյանը նվաճել է անցած կիրակի ավարտված ICC Chess 960 շախմատային կայքի մրցույթում հաղթանակ տանելուց հետո։

Ինտերնետ-մրցության քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը հաղթեց նիդեռլանդացի Իվան Սոկոլովին, կիսաեզրափակիչում առաջ անցավ  բուլղարացի Կիրիլ Գեորգիևից, եզրափակիչում հաղթեց Գատա Կամսկուն (ԱՄՆ)։

Mainz Open Chess 960-ի (2006-ի օգոստոս) գործող չեմպիոնը հայ գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանն է, որն այս տարվա աշնանը մտադիր է վիճարկել շախմատային թագը։

Chess 960 մրցաշարը հիմնել է աշխարհի չեմպիոն Բոբբի Ֆիշերը 1996թ.-ին, այն անվանում են նաև 960-ի Աշխարհի չեմպիոնատ (այլ անվանումն է Fischer Chess, այսինքն «Ֆիշերի շախմատ»)։–0—