UC RUSAL-ը Ադրբեջանում գործարան կառուցելու կոնկրետ ծրագիր չունի
11.07.2007,
19:20
UC RUSAL-ը Ադրբեջանում գործարան կառուցելու կոնկրետ ծրագիր չունի
Ռուսական UC RUSAL ընկերությունն այսօրվա դրությամբ Ադրբեջանում գործարան կառուցելու կոնկրետ ծրագիր չունի։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտնեց ՌՈւՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Վերա Կուրոչկինան։
«Մենք շարունակում ենք Ադրբեջանում ալյումինի գործարանի կառուցման հնարավորության մասին քննարկումները, բայց այդ ծրագիրն այսօրվա դրությամբ որևէ զարգացում չի ստացել»,- շեշտել է նա։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ «ՌՈւՍԱԼ-ը հետաքրքրված է Ադրբեջանում ալյումինի գործարանի կառուցմամբ, եթե լուծվեն ընդունելի գներով էլեկտրաէներգիայի երկարաժամկետ մատակարարումների հետ կապված հարցերը»։ --0--