ՀՀ-ում 2007 թ.-ի հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է ՁԻԱՀ-ի 22 դեպք

05.07.2007, 15:58
ՀՀ-ում 2007 թ.-ի հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է ՁԻԱՀ-ի 22 դեպք

Հայաստանում 2007 թ.-ի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է ՁԻԱՀ-ի 22  և ԻԱՀ-ի (Իմունային Անբավարարվածության Հարուցիչ) 34 դեպք։  

 Հիմնվելով ՀՀ  առողջապահության նախարարության տեղեկության  վրա այսպիսի տվյալներ է «Նովոստի-Արմենիա» գործակալությանն  տրամադրվել   ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունը ։ Հանրապետությունում 2006 թ.-ի հունվար-մայիս ամիսներին արձանագրվել էր ՁԻԱՀ-ի 27 և ԻԱՀ-ի 26 դեպք։  

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2007 թ-ի հունվար-մայիս, ինչպես նաև 2006 թ-ի նույն ժամանակահատվածում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ՁԻԱՀ-ի և ԻԱՀ-ի վարակման դեպք չի արձանագրվել։   

Միաժամանակ, Հայաստանի ԱՍԾ (Ազգային Սանիտարական Ծառայություն) զեկույցում նշվում է, որ 2007 թ.-ի նշված ժամանակահատվածում հանրապետության 100 հազ. բնակչին միջինում բաժին է հասնում ՁԻԱՀ-ի 0,7 և ԻԱՀ-ի 1,1 վարակման դեպք։ --0—