Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր էտապը կմեկնարկի դեկտեմբերին

12.11.2015, 16:03
Հայաստանի և Եվրոպական Միության միջև բանակցությունների նոր էտապը կսկսվի այս տարվա դեկտեմբերին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ արտաքաին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր էտապը կմեկնարկի դեկտեմբերին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Եվրոպական Միության միջև բանակցությունների նոր էտապը կսկսվի այս տարվա դեկտեմբերին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ արտաքաին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:

ԵՄ խորհուրդը, արտաքին գործերի նախարարների մակարդակով, հոկտեմբերի 12-ին  Լյուքսեմբուրգում կայացած նիստի ընթացքում հանձնարարել էր Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր ամբողջական համաձայնագրի շուրջ, որը կփոխարինի ԵՄ-ի և մեր երկրի միջև գործող գործընկերության և գործակցության համաձայնագրին:

«Երկխոսությույունը կայացել է , հույս կա, որ բանակցությունները բովանդակային կլինեն և կարտահայտեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ինչ վերաբերվում է, Ասոցացման համաձայնագրի նախագծի փոփոխությանը, ապա  փոփոխություններ կլինեն խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցի շուրջ»,-ասաց Նազարյանը:

Նրա խոսքով, կողմերը պատրաստակամություն են հայտնել  բանակցությունները սկսկել մինչև այս տարվա վերջ և որքան հնարավոր է պահպանել այն ինչ ձեռք է բերվել նախորդ բանակցությունների արդյունքում:

Նախկինում նախատեսվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ 2013 թվականին Վիլնյուսի «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում կստորագրի Ասոցացման համաձայնագիրն ազատ առևտրի գոտու վերաբերյալ: Սակայն, դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցության մասին:

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է:-0-