Թբիլիսին առաջարկում է Երևանին և Բաքվին տարածաշրջանային համագործակցության ձևաչափ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Թբիլիսին պատրաստ է Երևանին և Բաքվին տրամադրել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ՝ հարաբերությունները կարգավորելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հասկանալով խաղաղության կարևորությունը՝ մենք ջանքեր ենք գործադրել Հարավային Կովկասը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերածելու ուղղությամբ», - ասել է Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում: Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում։
Նրա խոսքով, Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը և, մասնավորապես, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
«Մենք եղել և մնում ենք պատրաստ տրամադրել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը կաջակցի երկրների միջև փոխգործակցությանը և վստահության ձևավորմանը՝ համոզվելու համար, որ տարաձայնություններն անցյալում են, և մենք միասին առաջ ենք շարժվում, որպեսզի օգուտ քաղենք բոլոր ռեսուրսներից և առավելություններից, որոնք կարող են առաջարկել մեր տարածաշրջանն աշխարհին»,- նշել է Կոբախիձեն։

