ՌԴ–ն ՀՀ–ին մենակ թողեց տարածաշրջանում, իսկ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր սահմանների անվտանգության մասով մեծ դեր է խաղում․ Ալեն Սիմոնյան

21.01.2025, 14:26
«Այն, ինչը ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է»,- ասաց Սիմոնյանը
ՌԴ–ն ՀՀ–ին մենակ թողեց տարածաշրջանում, իսկ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր սահմանների անվտանգության մասով մեծ դեր է խաղում․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԵՄ առաաքելիության դերը ՀՀ սահմանների անվտանգության ապահովման հարցում։

«Այն, ինչը ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է»,- ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ սխալ է Հայաստանին մեղադրել նրանում, որ փորձում է իր անվտանգությունն ու գոյությունն ապահովել:»

«Այն, որ ՀՀ-ն այսօր ժողովրդավարական երկիր է, ամենաբարձր անվտանգային բարձիկներից մեկն է: Այն, որ այսօր ՀՀ սահմանին գտնվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ակնհայտ է, որ մեր սահմանների անվտանգության մասով մեծ դեր է խաղում», – ասաց ԱԺ խոսնակը։