Մենք անընդունելիորեն մոտեցել ենք անվերադարձելիության կետին․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արևմտյան գործընկերներին մշտապես առաջարկել է կառուցողական լուծումներ անվտանգության ոլորտում, սակայն այդ բոլոր փորձերը մնացել են անարձագանք, հաղորդում է «Կոմերսանտը»։
Նրա կարծիքով, Արևմուտքը որոշել է, որ հաղթել է սառը պատերազմում և կարող է որոշել համաշխարհային կարգը՝ պատրվակներով պատասխանելով Մոսկվայի հարցերին։ Այժմ Ռուսաստանը պետք է մշակի իր անվտանգության համակարգը Եվրասիայում, ընդգծել է Վլադիմիր Պուտինը։
«Արևմուտքի էգոիզմն ու մեծամտությունը հանգեցրել են ծայրահեղ վտանգավոր վիճակի։ Մենք անընդունելիորեն մոտեցել ենք անվերադարձելիության կետին։ Մենք տեսնում ենք արևմտյան քաղաքական գործիչների ծայրահեղ արկածախնդրությունը»,- ասել է նախագահը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ ռազմավարական կայունությունն աշխարհում խարխլվել է հենց Վաշինգտոնի կողմից։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Եվրատլանտյան անվտանգության համակարգը նորովի պետք է ստեղծվի։
«Անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է բաց լինի բոլոր եվրասիական երկրների համար, որոնք ցանկանում են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը։