Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը

20.11.2020, 15:24
Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը
Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և շարունակում է կատարել իր պարտականությունները։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնից։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նշվում էր, որ նրան կփոխարինի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեկ ժամ առաջ խոսվել է նախարարի հետ այդ լուրի մասին։ Նա ասաց, որ հրաժարականի դիմում չի ներկայացրել և շարունակում է կատարել իր պարտականությունները», – հայտարարել են նախարարությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել հրաժարականների և նշանակումների միանգամից մի քանի առաջարկ։ Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց նախագահի մամուլի քարտուղար Զոյա Բարսեղյանը։

Ինչպես նշվում է ՀՀ նախագահի կայքում, Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։ Բացի այդ, պաշտոնից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ում կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը։ Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Անդրանիկ Փիլոյանը։

Նոյեմբերի 16–ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել է Զոհրաբ Մնացականյանը, ում փոխարինել է Արա Այվազյանը։–0–