Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
31.01.2021,
13:05
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:
Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:
«Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–