568.89
6.57
483.42
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է Պուտին–Փաշինյան–Ալիև հայտարարության ամբողջական տեքստը

21:33
11 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ստորագրել են հայտարարություն` Մոսկվայում կայացած խորհրդակցությունների արդյունքում։ Այս մասին նշվում է Կրեմլի կայքում։

Հրապարակում ենք հայտարարության ամբողջական տեքստը։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

Загружается новость ... "Лево"

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:43
19 Հուլիսի 2021
Նախապատրաստվում է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Մոսկվա.Պեսկով
Նախապատրաստվում է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Մոսկվա
15:23
15 Հուլիսի 2021
Վաղը Հայաստան կայցելի ԵԽ նախագահը
Վաղը Հայաստան կայցելի ԵԽ նախագահը
09:15
14 Հուլիսի 2021
ԱՄՆ պետքարտուղարը զանգել է Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգել է Փաշինյանին
18:47
13 Հուլիսի 2021
ԱԳՆ են հրավիրվել մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներ այցի կապակցությամբ
ԱԳՆ են հրավիրվել մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներ այցի կապակցությամբ
23:10
06 Հուլիսի 2021
Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի 2020թ.–ի նոյեմբերի 9-ի և 2021 թ.–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
20:49
05 Հուլիսի 2021
ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել
ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել
12:44
24 Հունիսի 2021
Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի ՀՀ–ում ռուսական ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր
Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի ՀՀ–ում ռուսական ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր
19:35
23 Հունիսի 2021
Ալիևը զանգել է Պուտինին
Ալիևն այսօր զանգել է Պուտինին
15:18
18 Հունիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները
12:44
17 Հունիսի 2021
Անհերքելի ապացույց է, որ Ալիևն ու Էրդողանն իրականացնում են մարդկանց առևտուր.հրապարակվել են նրանց զրույցի կադրերը (ՎԻԴԵՈ)
Անհերքելի ապացույց է, որ Ալիևն ու Էրդողանն իրականացնում են մարդկանց առևտուր.հրապարակվել են նրանց զրույցի կադրերը.ՎԻԴԵՈ
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը