Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան. Ալիև

11.01.2021, 22:23
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան
Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան. Ալիև
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նոր եռակողմ հայտարարությունը թույլ կտա Բաքվին հաստատել տրանսպորտային հաղորդակցություն Նախիջևանի հանրապետության հետ, իսկ Երևանին` ստանալ երկաթուղային ելք դեպի Ռուսաստան, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է Կոմերսանտը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ եռակողմ բանակցությունների արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի զարգացման մասին։

Նրա խոսքով, նոր հայտարարությունն ուղղված է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Մեզ համար դա ունի մեծ նշանակություն, քանի որ այդ կերպ ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով Հայաստանի տարածքով կունենա հաղորդակցություն Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կունենա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան, դեպի Իրան», – ասել է նա։

Ալիևն ավելացրել է, որ կհայտնվի ելք նաև դեպի թուրքական շուկա։–0–