Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ

10.02.2021, 19:25
Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային հայտարարությամբ այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններում մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին։

Загружается новость ... "Лево"

Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, տեղեկացրել է Աբխազիայի Ազգային ժողովի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Ասթամուր Լոգուան։

«Նախաձեռնության հեղինակը մեր կոմիտեն է, քանի որ մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և ղարաբաղյան հակամարտությանը, որն այսպիսի ավարտ ունեցավ։ Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը», – ասել է Լոգուան։

Պատգամավորի խոսքով, Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններում մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին` ելնելով նրանից, որ Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա։

Լոգուան ավելացրել է, որ փետրվարի 4–ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված լսումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարբերակները, որոնք պետք է օգտագործել` այս հարցում հաջողության հասնելու համար։–0–