554.5
6.8
476.95
0
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

11:11
23 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով պահանջվում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի կայքում հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27 -ին, Ադրբեջանը, Թուրքիայի և օտարերկրյա զինված խմբավորումների աջակցությամբ, ռազմական գրոհ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նաև հայտնի է որպես Արցախ` հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի տեղահանման: Շեշտվում է, որ Ժնևի երրորդ կոնվենցիան, որը ստորագրել է Ադրբեջանը, և միջազգային իրավունքը պահանջում են ազատ արձակել ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, և պահանջում է, որ բոլոր գերիներին վերաբերվեն մարդկայնորեն:

«Չնայած Ժնևյան կոնվենցիաներով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին և նոյեմբերի 9 -ի հայտարարությունը ստորագրելուց հետո ստանձնած պարտավորություններին ՝ հակամարտության ավարտից հետո երկար ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերիների, կալանավորված անձանց ՝ սխալ ձևով ներկայացնելով նրանց կարգավիճակը ՝ արդարացնելու նրանց գերության մեջ պահելը»,-ասված է փաստաթղթում:

Դրանում շեշտվում է.

«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում ներգրավվի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում՝ հստակեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը `անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»:

Նշվում է նաև, որ այդ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օր հետո, պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ խորհրդակցելով, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացնի զեկույց՝ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին:

Նախագիծը  պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում՝ Բայրաքթարներում, ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հարցով:

Շեշտվում է նաև Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր, կլաստերային ռումբեր և արգելված զինամթերք օգտագործելու հանգամանքը:–0–

Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
21 Հոկտեմբերի 2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցերը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցերը
16:03
18 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը խոստացել է համարժեք պատասխանել Հայաստանի դրական քայլերին սահմանների դելիմիտացիայի հարցում
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից արված ցանկացած դրական քայլի երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում
10:16
14 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում
21:24
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը` Պուտինին.ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված.ՎԻԴԵՈ
18:25
09 Հոկտեմբերի 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
14:04
07 Հոկտեմբերի 2021
Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքը»` ի հակադրություն Բաքվի և Անկարայի երազանքների` «Զանգեզուրյան միջանցքի». Ոսկանյան (ՖՈՏՈ)
«Ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա». Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքը»` ի հակադրություն Բաքվի և Անկարայի երազանքների` «Զանգեզուրյան միջանցքի».ՖՈՏՈ
12:52
06 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը.ԶԼՄ
ԶԼՄ–ները հայտնում են, որ «Ադրբեջենական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու–Նախիջևան–Բաքու ներքին չվերթ կատարելիս հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
10:47
06 Հոկտեմբերի 2021
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։
13:36
04 Հոկտեմբերի 2021
«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին (ՎԻԴԵՈ)
«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին.ՎԻԴԵՈ
12:26
04 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամկետներն ու վայրը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամկետներն ու վայրը.ՎԻԴԵՈ