Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

12.12.2024, 12:53
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ Պարոն Մուրադյանից շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- նշեց նա:

Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բնակիչներին, համայնքներին՝ համատեղ աշխատանքի համար, որոնց առօրյա հոգսով և կյանքով ապրել եմ ու շարունակելու եմ ապրել: Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»,- ասաց նա։