Փաշինյանը բողոքեց. իր կեցավայրը ձմռանը լավ չի տաքանում
12.12.2024,
13:11
Քիչ է մնում Իջևանից փայտով վառարան ուզենք, որ խողովակն էլ պատուհանից հանենք. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քիչ է մնում Իջևանից փայտով վառարան ուզենք, որ խողովակն էլ պատուհանից հանենք։ Բայց սա չի պրոբլեմը, գազը մեկ է՝ վառվում է, բայց տունը չի տաքանում»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե տունը չի տաքանում, պետք է տաքացուցիչ միացնել։
«Գազը վառվում է, չի տաքանում, տաքացուցիչը միացնում ենք, որը պետք է չլիներ և ո՞վ է վճարում՝ պետական բյուջեն, որովհետև, եթե անկեղծ ասեմ, անձնական բյուջեն չի էլ կարող վճարել. Եղա՞վ անարդյունավետ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ պետք է հետ գնալ ու տեսնել, թե տարիների ընթացքում ինչ չափի միջոցներ են ծախսվում դրա վրա։