Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
07.10.2024,
14:13
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է, որ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: