«Կվճարեն, թե չեն վճարի՝ Երևանի հարցն է». Զախարովան՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամավճարը չվճարելու մասին
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամավճարները վճարելուց հրաժարվելու փաստը, որով սառեցվել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Այս հարցը պետք է ուղղել Հայաստանի իշխանություններին, Երևանին. նրանք վճարո՞ւմ են, չեն վճարում, մտադրվա՞ծ են վճարել։ Ինչո՞ւ պետք է մեկնաբանենք Հայաստանի իշխանությունների՝ վճարելու կամ չվճարելու մտադրությունները»,-ասել է նա։
Զախարովան նշել է, որ հարցի երկրորդ հասցեատերը ՀԱՊԿ քարտուղարությունն է՝ նշելով, որ երկու կողմերն էլ մշտապես կիսվում են մեկնաբանություններով։ Նա նաև մեջբերեց Կազմակերպության կանոնադրական փաստաթուղթը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ անդամ երկիրը կարող է զրկվել ձայնի իրավունքից, եթե անդամավճարները երկու տարի չվճարի։

