525.85
7.42
476.44
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար

17:44
27 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:

Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր:

Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

 

Ելույթի ընթացքում նա շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին հյուրընկալության և այսօրվա հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Տիգրան Սուրենի Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:

Նա նշել է, որ մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իր ելույթում նա հաստատեց Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

«Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը», – ասել է ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ նեղ կազմով նիստի ընթացքում իրենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ են փոխանակել:

«Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կարճ անդրադարձել է նիստի որոշ հարցերին:

«Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար: Ապակենտրոնացումն ու բոլոր անդամ երկրների համար հավասար հնարավորությունների պահպանումը, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության մոնիտորինգը, երկրների իրավական առանձնահատկությունները հաշվի առնելն ու մյուս սկզբունքները, մեր կարծիքով, թույլ կտան հասնել սպասված արդյունքների: Դրան կնպաստի նաև մեր երկրներում առկա տնտեսական իրողություններով ու տեղեկատվական անվտանգության հարցերով պայմանավորված քայլերի հաջորդականության ու միջոցառումների ընտրությունը»,– նշել է ՀՀ վարչապետը։

Այս համատեքստում Փաշինյանը խիստ օգտակար է համարելանդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:

«Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն», – ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի:

«Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանը`նշելով, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի:

«Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները», – նշել է ՀՀ վարչապետը։

Իր ելույթի վերջում նա հույս է հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
14 Հոկտեմբերի 2019
Երևանը կոչ է անում գործընկերներին` զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին նպաստող քայլերից. ԱԳՆ
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին կամ տարածաշրջանում լարվածության աճին անուղղակիորեն նպաստող քայլերից։
18:33
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը:
14:04
13 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիան դադարեցնում է սպառազինության արտահանումը Թուրքիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցման մասին
20:27
12 Հոկտեմբերի 2019
Մարուքյանը պատասխանել է «Коммерсант»-ին Փաշինյան-Ալիև դուելի մասին. «Իսկ մենք կհիշեցնենք…»
Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է «Коммерсантъ» պարբերականի խմբագրությանը
13:49
12 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. «նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:51
11 Հոկտեմբերի 2019
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար (ՎԻԴԵՈ)
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար:
16:17
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը նվիրել է Պուտինին «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադինիր Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
14:21
11 Հոկտեմբերի 2019
Ալիևը մեղադրել է Հայաստանին ֆաշիզմի հերոսացման համար, Փաշինյանը կոշտ պատասխանել է (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը
13:54
11 Հոկտեմբերի 2019
ՀՅԴ-ն կոչ է արել միջազգային հանրությանը սաստել թուրքական ռեժիմը
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ:
12:55
11 Հոկտեմբերի 2019
Շերը Սիրիայի իրավիճակի համատեքստում հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին. Թուրքիայի զինվորները մինչ օրս արյան ծարավ են
Հայտնի ամերիկացի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Սիրիայում տիրող իրավիճակի համատեքստում գրառում է կատարել Twitter-ի իր միքրոբլոգում:
11:31
10 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը: