Ղարաբաղի նախագահը ծանոթացել է հանրապետական նոր հիվանդանոցի շինարարության հետ
03.03.2011,
19:55
Ղարաբաղի նախագահը ծանոթացել է հանրապետական նոր հիվանդանոցի շինարարության հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին, հաղորդում է ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տարածք, որտեղ նախագահին են ներկայացվել գերատեսչության համար նոր շենքերի կառուցման նախագծերը:
Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-