Ղարաբաղի ռուսական համայնքը տոնել է Մեծ հաղթանակի 65-ամյակը
07.05.2010,
10:58
Ղարաբաղի ռուսական համայնքը տոնել է Մեծ հաղթանակի 65-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռուսական համայնքը տոնել է Մեծ հաղթանակի 65-ամյակը:
«Սա մեծ տոն է, և Մեծ հայրենականի, և Արցախյան ազատագրական շարժման ժամանակ պատերազմի մահաբեր ձեռքը հասել է նաև է իմ ընտանիքին», - միջոցառումը բացելիս ասել է ԼՂՀ ռուսական համայնքի նախագահ Գալինա Սոմովան:
Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի սաները բեմադրություն են ցուցադրել, որը պատմում է դպրոցի 1941 թ.-ի շրջանավարտների ճակատագրի մասին: Գործողությունն ուղեկցվել է պատերազմական երգերի կատարմամբ, որոնց մասնակցում էր նաև հանդիսատեսը:
Բեմադրությանը ներկա վետերաններին հանձնվել են գերոգիևյան ժապավեններ և ծաղկեփնջեր:-0-

